Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին 600 հազար լարի փոխհատուցում կստանա


13:00 , 28 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ևս կստանա 600 000 լարի փոխհատուցում խորհրդային տարիներին ստացած վնասի համար: Այս մասին գրում է jnews.ge-ն։

Ըստ religion.geo.gov.ge-ի տեղեկատվության Վրաստանի կառավարությունը №117 (27.01.2014) որոշման 4-րդ բաժնի 2 կետի համաձայն, կրոնական հարցերով Պետական գործակալությանը հանձնարարվել է բաժանել գումարները, որպես խորհրդային ժամանակահատվածում ստացած վնասի փոխհատուցում:

Կրոնական համայնքների միջև գումարների բաժանման որոշումը կայացվել է խորհրդակցությունների արդյունքում և հաշվի առնելով փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքները (ծխականների թիվը, հոգևորականների քանակը, կրոնական շինությունների և կառույցների քանակը):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։