Բուտերբրոդները՝ մարդկության գլխավոր սպառնալիք


20:00 , 26 հունվար, 2018

Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ սենդվիչների արտադրության սննդային թափոնները շրջակա միջավայրին այնպիսի վնաս են հասցնում, որքան ճանապարհների ութ միլիոն ավտոմեքենաները։ Գիտնականները շրջակա միջավայրի աղտոտման մեղավորների շարքում գտել են նաև «ամենակեղտոտ» բուտերբրոդը՝ ձվով, բեկոնով և երշիկով սենդվիչը, որը 1,441 գրամ CO2 է արտադրում։

Պարզվում է՝ «բուտերբրոդային աղետը» թույլ է տալիս էկոհամակարգ արտանետել լրացուցիչ 9.5 միլիոն տոննա CO2։ Գիտնականների հաշվարկներով՝ փաթեթավորման թունավոր պլաստիկը, որը բացարձակ չի քայքայվում, «բուտերբրոդային աղտոտման» 10-12 % է կազմում միայն։