Նեթանյահուն Պուտինի հետ կքննարկի մերձավորարևելյան կարգավորումը


14:40 , 26 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հունվարի 29-ին մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել տարածաշրջանի խնդիրներն ու մերձավորարևելյան կարգավորումը. հայտնում է РИА Новости-ն:

Պուտինի և Նեթանյահուի հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է  նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: