Հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանն աշխատում է Բոլիվուդի մեգա-աստղ Այշվարիա Ռայի հետ․ միայն տեսեք արդյունքը


12:30 , 26 հունվար, 2018

Armeniasputnik.am-ը գրում է.

Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը կրկին դիմել է հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանին։

Հնդկաստանում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը կրկին աշխատում է Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայի հետ։ Մուկուչյանն այդ մասին հայտնել է Instagram-ում։

«Այշվարիա Ռայ Բաչչանը Dabboo Ratnani ամենամյա օրացույցի համար», —մեկնաբանել է լուսանկարը Մուկուչյանը։

Մուկուչյանն առաջին անգամ չէ, որ համագործակցում է Այշվարիա Ռայի և Բոլիվուդի այլ աստղերի հետ։ Մարիաննան աշխատել է Նյու Յորքում, Քեյփթաունում, Դուբայում։ Նա աշխատել որոշ ամսագրերում, որից հետո առաջարկ է ստացել Բոլիվուդից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ