Սիրահարների ֆոտոսեսիան ավարտվեց սկանդալով. լուսանկարիչը «կտրել» էր նրանց ճարպերը


07:00 , 26 հունվար, 2018

Ապագա հարսնացուն ապշեց, երբ ստացավ լուսանկարները, քանի որ այնտեղ կարծես թե ինքն էր, բայց մոտ 50 կգ ավելի նիհար: Բայ իրական խառնաշփոթը միայն այս պատճառով չէր: Որոշ ժամանակ առաջ Քեյթը փաթեթ ստացավ, որտեղ լուսանկարիչն առաջարկում էր իր ծառայությունները:

Քեյթը վստահեցնում է, որ ինքը և փեսացուն «նիհարել» են լուսանկարում 20 կգ-ից ոչ պակաս: Լուսանկարիչ Լինդան առաջարկել է չեղյալ հայտարարել համագործակցությունը, բայց գումարը վերադարձնել չի պատրաստվել:

Բացի այդ՝ նա լուսանկարները հրապարակել էր սոցկայքում ու կատարել էր վիրավորական գրառում. «Հետո էլ հարցնում են՝ ինչու եմ հիասթափվում լուսանկարչի աշխատանքից: Ինչպե՞ս կարելի է ռոմանտիկ նախահարսանեկան լուսանկար ստանալ, երբ հերոսներն ունեն ճարպակալման խնդիր: Հնարավոր չէ գեղեցիկ ու ռոմանտիկ աշխատանք ստանալ, երբ կինն ու տղամարդը անգամ գլուխ գլխի դնել չեն կարողանում»:

Չնայած Լինդան ջնջել է այս գրառումը, Քեյթը հետ է պահանջում դեպոզիտ գումարը: Նա ասում է, որ չի պատրաստվում գումար տալ իրեն սոցկայքում ծաղրելու համար: