Armtimes.com-ը գրում է.
Թուրքական լրատվական կայքերի փոխանցմամբ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Ակարի հետ միասին, ուղեւորվել են դեպի Խեթայում գործող օպերատիվ կառավարման կենտրոն: Հենց Խեթայից է վերահսկվում քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Էրդողանը ցանկանում է անձամբ ծանոթանալ գործողությունների հետագա ընթացքին:
Նշվում է նաեւ, որ նախագահի ու գլխավոր շտաբի ղեկավարի հետ ուղեւորվել են նաեւ փոխվարչապետ Բեքիր Բոզդագը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին, ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։