Դոնի Ռոստովում մրցագորգ դուրս եկած և թոռան մրցակցին ապտակած կինը հայ է (Video)


22:00 , 25 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել տեսանյութ, որում տարեց կինը Դոնի Ռոստովում «Գուրաշ» մենամարտի ժամանակ մրցագորգ է դուրս գալիս ու ապտակում իր թոռան մրցակցին: 

РУСАРМИНФО-ին հաջողվել է պարզել, որ այդ կինն ազգությամբ հայ է: «Նա հայ է, հայերեն էր խոսում, դատավորների հասցեին նույնպես հայերենով ինչ-որ արտահայտություններ էր անում: Այնպես էր անհանգստանում թոռան համար, որ չդիմացավ ու, դուրս գալով մրցագորգ, ապտակեց մրցակցին»,- աղբյուրի հետ զրույցում պատմել է մենամարտի մեկնաբան Ալեքսանդր Միտրոպոլսկին: