Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց


22:30 , 25 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում գործադիրի որոշմամբ կլուծարվի Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը: Ըստ հիմնավորման՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց: Աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: