Քիմ Քարդաշյանը բավական թափանցիկ զգեստով նկարահանվել է ծովափնյա նոր՝ կրքոտ ֆոտոշարքում (Photo)


15:18 , 25 հունվար, 2018

Չնայած այն հանգամանքին, որ Քիմ Քարդաշյանն օրեր առաջ իր 3-րդ երեխային ունեցավ, նա չի դադարում ակտիվորեն մերկ ֆոտոսեսիաների մասնակցել: 

Երեկ Մալիբուի լողափին Քիմը կրկին «փայլել» է, այս անգամ` սպիտակ, թափանցիկ հագուստով:

Թե ինչին էր նվիրված ֆոտոսեսիան, դեռ հայտնի չէ: Մնում է միայն կռահել: Վերջերս՝ երեխայի ծնունդից հետո, սադրիչ լուսանկարի հրապարակումը նրա երկրպագուների մոտ դժգոհության առիթ էր բարձրացրել: Սակայն դա չի խանգարել Քիմին հերթական էրոտիկ ֆոտոշարքում նկարահանվելու համար: