Իսրայելի վարչապետը կայցելի Մոսկվա


14:40 , 25 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 29-ին հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Newsru.co.il-ը:

Հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում:

Ըստ Պեսկովի` կողմերը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և կարծիքներ փոխանակել միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: