Աֆրինում, ռազմական բախումներից բացի, լայն թափ է ստանում քարոզչական պատերազմը


10:08 , 25 հունվար, 2018
Թուրքական ԶՈւ-ի և նրանց հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից Սիրիայի Աֆրին տարածաշրջանում իրականացվող ռազմագործողութան շրջանակներում, բացի բուն ռազմական բախումներից, լայն թափ է ստանում նաև քարոզչական պատերազմը: 
Մասնավորապես՝ մի շարք սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ակտիվացրել է ավիահարվածները Հալեպի հյուսիսային հատվածում: Իսկ Աֆրինի ծայրամասերի ռմբակոծության ընթացքում տուժել են նաև ամերիկացի ռազմական հրահանգիչներ, որոնք այդ ժամանակահատվածում մասնագիտական աջակցություն էին ցուցաբերում քրդական ուժերին. տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի մասնագետներից երկուսը զոհվել են:
Պենտագոնը դեռևս չի արձագանքել նշված տեղեկատվությանը: