Ընդամենը 25 րոպեում այս աննկարագրելի համեղ կոտլետները պատրաստ կլինեն. դա անիրական գլուխգործոց է


08:30 , 25 հունվար, 2018

Այս բաղադրատոմսի առավելությունը ոչ միայն աննկարագրելի համն է, այլև՝ պատրաստման արագությունը:

Բաղադրություն

Հավի միս՝ 300 գ
Խոզի միս՝ 800 գ
Հաց՝ 70 գ
Պանիր՝ 150 գ
Կաթ՝ 200 մլ
Թթվասեր՝ 200 մլ
Սոխ՝ 1 հատ 
Ձու՝ 2 հատ
Համեմունքներ

Պատրաստման եղանակ

Սոխը, հավի և խոզի աղացած մսերը խառնել մինչև միասեռ զանգված դառնալը: 100 մլ կաթի մեջ թաթախել հացը, քամել և աստիճանաբար խառնել աղացած մսին: Մնացած կաթը ավելացնել մսին, ավելացնել համեմունքներ և կրկին խառնել: Ստացված մսից գնդիկներ պատրաստել, ապա աստիճանաբար մեջտեղում ստեղծել փոսիկ:

Առանձին պանիրը քերել, խառնել ձվի, թթվասերի հետ: Կոտլետների փոսիկների մեջ ավելացնել ստացված զանգվածը և դնել վառարանի մեջ 200 ջերմաստիճանով, 25-30 րոպե: