Ով աշխատի, նա կուտի. Տոկիոյում բացվել է ռեստորան, որտեղ կարելի է ուտել և վճարել խոհանոցում կատարվող աշխատանքով


02:00 , 25 հունվար, 2018

Mirai Shokudo ռեստորանը գտվում է Տոկիոյում: Նրա տերը՝ Սեկայ Կոբայաշին, մտածել է տարբերակ, որ օգնի նրանց, ովքեր գումար չունեն ուտելու համար: Նա հաճախորդներին առաջարկում է 50 րոպե հերթափոխում աշխատել խոհանոցում և ստանալ տաք ու համեղ ճաշ:

2 տարվա ընթացքում նրա մոտ արդեն աշխատել են 500 օգնականներ։

Նա որոշել է կանգ չառնել միայն անվճար ճաշով: Նա ռեստորանի կայքում ամեն օր քննարկումներ է անցկացնում հաճախորդների հետ՝ բարեփոխումներ կատարելու համար: Նմանատիպ գործավարությունը ոչ միայն օգնում է տիկնոջը հաստատության աշխատանքի ընթացքում, այլև նորանոր մտքեր է տալիս և օգնում ավելի բավարար պայմաններ ապահովել հաճախորդների համար: