Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է


19:40 , 24 հունվար, 2018

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: