Աշխարհում առաջին պլատինե կոշիկները զարդարել են ադամանդներով


23:00 , 24 հունվար, 2018

Դուբայում վաճառքի են հանել ադամանդներով զարդարված լոդոչկա կոշիկը: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

Նշվում Է, որ կոշիկը, որը ձեռքի աշխատանք Է, դրվագազարդված Է 54 կարատ ընդհանուր քաշով սպիտակ ադամանդներով եւ ավելի քան 416 կարատ ընդհանուր քաշով սպիտակ շափյուղաներով: Նաեւ կոշիկի զույգի ներբանները եւ կրունկները պատված են ոսկով ու պլատինով: Նման քանակությամբ թանկարժեք քարերով աշխարհում առաջին կոշիկները տեղ են գտել տեղի դիզայներ Jada Dubai-ի Royal հավաքածուում:

Կոշիկի զույգի ստեղծման վրա ոսկերիչների թիմը ծախսել Է ավելի քան երկու տարի: Դրան նրանց ոգեշնչել Է արքայադուստր Դիանան եւ Գրեյս Քելին: Լոդոչկաները կարելի Է գնել 215 հազար ֆունտով (300 հազար դոլար):