Ռուսաստանը համալրել է Սիրիայում տեղակայված С-400 զենիթահրթիռային համակարգերի թիվը ևս մեկով


18:00 , 24 հունվար, 2018
Մինչ այս եղած համակարգերը տեղակայված էին Հմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի ռազմածովային բազայում: Դեռևս պարզ չէ՝ որտեղ է տեղակայվելու նոր համակարգը. չի բացառվում նաև, որ այն նախատեսված է նոր ռազմական օբյեկտի պաշտպանության համար:
Մյուս կողմից, գնահատելով ռուսական համակարգերի նշանակությունը Սիրիայում, միանշանակորեն կարելի է փաստել, որ դրանք առավելապես ծառայում են որպես ռազմաքաղաքական ճնշման միջոց, քան սպառազինություն, որոնց կիրառման բազմաթիվ առիթներ այդպես էլ չեն օգտագործվել ռուսական կողմից: