«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ասել է, որ ինքն այլևս Ամուլսարի հետ գործ չունի. այն արդեն համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման»


10:00 , 24 հունվար, 2018

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արևմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, և Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵԱՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵԱՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ IT ոլորտը՝ ասել է նա: Ի դեպ, վերջինս պատրաստվում է մի քանի պրոյեկտ իրականացնել այդ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրների` իր որդիներն են զբաղվելու դրանցով: Նույն մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն ասել է նաև, որ ինքն այլևս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները և բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին: Ամուլսարն այլևս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: