Եթե սպանվում է 150 զինյալ, դա նշանակում է, որ ԻՊ-ը դեռ կա այդ հատվածում


09:55 , 24 հունվար, 2018
ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ալ-Շաֆահ բնակավայրում գտնվող Իսլամական պետության զինյալների հավաքատեղիին:
Ըստ ամերիկացիների՝ սպանվել է ԻՊ-ի մոտ 150 զինյալ:
Ռազմական օպերացիան իրականացվել է այն պահին, երբ հետախուզական տվյալներ են ստացվել ԻՊ-ի զինյալների կուտակման մասին Սիրիայի Դեր Զորում գտնվող ալ-Շաֆահ բնակավայրում: