Հելոուինը դիմակավորման միակ տոնը չէ. Comic Con փառատոնը՝ Լոնդոնում


09:00 , 24 հունվար, 2018

Ամեն տարի այս փառատոնը բացում է ֆիլմային և ֆանտաստիկ աշխարհի դռները և իր հերոսներին հրավիրում իրական աշխարհ:

Այս փառատոնն ունի շուրջ 130000 հազար սիրահար, որոնք բոլորը անիմեի, վիդեոխաղերի, սերիալների, ֆանտաստիկ ֆիլմերի և գրքերի երկրպագուներ են: Comic con-ը համարվում է Անգլիայի ամենամեծ փառատոններից մեկը:

Մասնակիցներին հատուկ հրապարակ է հատկացվում՝ ֆոտոսեսիաների, համերգների և թատերական ներկայացումների համար: