Ամուսինը համացանցում տեղադրել է կնոջ մերկ լուսանկարը, որպեսզի ապացուցի, թե իրականում ով է նա


06:00 , 24 հունվար, 2018

Տեսս Հոլիդեյը հանրահայտ plus size մոդել է: Նա կշռում է 155 կգ, բայց այդ ամենին մեկտեղ լուսանկարվում է առաջատար ամսագրերի համար և իրեն զգում սեքսուալ ու գրավիչ: Նա նաև ակտիվ կերպով բլոգ է վարում և ոգեշնչում գիրուկ կանանց լինել առանց բարդույթների:

Այդ հարցում մեծ դեր է ունեցել նրա ամուսինը՝ լուսանկարիչ Նիկ Հոլիդեյը: Նա պարբերաբար հրապարակում է կնոջ լուսանկարները և գրառում սիրո խոստովանություններ: Վերջերս Նիկը Instagram-ում տեղադրել է կնոջ մերկ լուսանկարը և նրա մասին այսպես արտահայտվել. «Կանայք հարգանքի են արժանի՝ հագնված լինեն, թե մերկ: Այստեղ ֆոտոշոփ չկա, սա իմ արած լուսանկարն է մի քանի շաբաթ առաջ: Ես սիրում են նրան»:

Նա բացատրել է, որ այս լուսանկարով ինքը ցանկանում է հասկացնել, որ հարգանքի են արժանի բոլոր կանայք, եթե անգամ նրանք չեն համապատասխանում ընդունված կազմվածքի չափերին: