Այս աղջիկն ավտոտնակից իսկական առանձնատուն է սարքել


02:30 , 24 հունվար, 2018

Միշել դե լա Վեգան կարողացել է իր ավտոտնակը լիովին վերափոխել և վերածել առանձնատան: Ավտոտնակի տարածքն ընդամենը 23 ք/մ է: Մարդիկ, համացանցում տեսնելով լուսանկարները, խնդրում էին նրան ուղարկել վերանորոգման նախագծերը:

Նա ստիպված էր տեղափոխվել ավտոտնակում բնակության, քանի որ պարտքեր ուներ և իր տունը պետք է հանձներ վարձով: Որպեսզի ինքը ևս վարձով բնակարան չվերցներ և չանհանգստացներ հարազատներին, նա միանգամից տեղափոխվեց ավտոտնակ:

Ընթացքում սկսեց փոփոխություններ կատարել այնտեղ: Հատկապես փոքրիկ խոհանոցը ավտոտնակին տան տեսք տվեց:

Միշելն ինքը սկսեց կազմել հետագա փոփոխությունների նախագիծը: Միակ բանը, որ նրան օգնել են անել շինարարները, առաստաղը մի քիչ բարձրացնելն ու ավտոտնակի երկայնքը մի քիչ մեծացնելն է եղել:

Ավտոտնակն այսպիսին էր մինչ վերափոխումը․