ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է լինի համարձակ փոխզիջում. Մակրոն


19:40 , 23 հունվար, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպٳումները` հույս հայտնելով, որ
երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հիմնախնդիրը լուծելու կարևորությունը: 

«Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Ֆրանսիայի նախագահը` դրական գնահատելով յուրաքանչյուր հանդիպում` ուղղված երկխոսության ամրապնդմանը: 

Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդական ջանքերը կբերեն արդյունք` հակամարտության կարգավորման նպատակով: