Գազավորված ըմպելիքներից կախվածություն ունեցող իռլանդացին ցուցադրել է փտած ատամները


23:00 , 23 հունվար, 2018

Տաս տարի շարունակ տղամարդը փափուկ և հեղուկ սնունդի դիետայի վրա է եղել և օրական 6-7 լիտր գազավորված ըմպելիք է խմել:

Իռլանդացի Մայքլ Շերիդանը աման լվացող է աշխատում և երկար ժամանակ չի կարողացել ազատվել գազավորված ըմպելիքների կախվածությունից: Այս վնասակար սովորության արդյունքում տղամարդը ստիպված է եղել 27 ատամները փոխարինել պրոթեզներով:

Ատամները գրեթե ամբողջովին փտել են և նույնիսկ բուտերբրոդ կծել տղամարդը չի կարողացել, դրա համար էլ սնվել է օրը մեկ անգամ, իսկ մնացած դեպքերում միայն 7-8 լիտր գազավորված ըմպելիք է օգտագործել:

Ես գիտեի, որ եթե բժշկի գնամ, ստիպված կլինեմ թողնել իմ սովորությունը, իսկ ես դա չէի ուզում,- պատմել է տղամարդը:

Ատամների պրոբլեմը ազդել է մտերիմների հետ նրա շփումների վրա, քանի որ իմացել է, որ բերանից տհաճ հոտ է գալիս:

Տղամարդուն օգնել է նրա ծանոթ ատամնանույժը, ով համոզել է անվճար վիրահատել նրան: Այդ ժամանակվանից իռլանդացին չի խմել գազավորված հեղուկներ, իսկ հիմա պատրաստվում է հանդիպել հոգեբանի և դիետոլոգի հետ