«Քանի քաղաքացիների 50+1 տոկոսը ի ցույց չի դրել իշխանափոխության որոշումը, իշխանափոխություն չի լինելու». Փաշինյան


19:20 , 23 հունվար, 2018

Azatutyun.am-ը գրում է.

«Մենք որոշել ենք, որ մեր գործունեության ընթացքում տրորված ճանապարհներով չենք գնալու», - այսօր «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Քննադատություններին, թե «իրենց երթն ինչով է տարբերվում ուրիշների երթից», ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց՝ «Ելք»-ը երթերն ու ցույցերն անում է կոնկրետ նպատակի համար։

«Ասում ենք՝ քայլ մեկ, քայլ երկու, քայլ երեք, ինչպես պետք է փորձենք լուծել և ինչից է կախված հարցը կլուծվի՞, թե՞՝ չի լուծվի։ Այսինքն՝ մենք շատ հստակ ճանապարհային քարտեզ ենք ներկայացրել, և մենք այնպես ենք արել, որ յուրաքանչյուր մարդ, երբ որ գալիս է հանրահավաքի, ինքն իմանա, թե էդ օրն իր մասնակցությամբ ինչ խնդիր է լուծում», - ասաց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։