Առավոտյան նախաճաշ. «արագ» կարկանդակներ


19:45 , 23 հունվար, 2018

Բաղադրությունը՝

Պատրաստման եղանակը՝

Ամանի մեջ լցնել 3 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ աղ, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր: Խառնել և թողնել՝ սառչի: Ավելացնել 20 գրամ չոր խմորիչ, ավելացնել 1 բաժակ գոլ ջուր: Աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ մոտավորապես 4 բաժակ, խմոր հունցել:

Խմորը դնել տաք տեղ մոտ 10-15 րոպե: Այնուհետև անմիջապես կարող եք սկսել կարկանդակներ պատրաստել: Այս քանակությունից ստացվում է մոտ 40-45 հատ ոչ մեծ կարկանդակ:

Միջուկն ընտրեք ըստ ցանկության, կարող եք դնել շոգեխաշած կաղամբ ձվի հետ կամ պարզապես կարտոֆիլ: