Եվգենի Պետրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը դարձել են Պուտինի վստահված անձինք


17:10 , 23 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է 2018 թվականի նախագահական ընտրությունների համար գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը. հայտնում է Русарминфо-ն:

Պուտինի վստահված անձանց նոր ցանկում են հայտնվել գրող, հումորիստ Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Նոր վստահված անձանց թվում են նաև ռուս դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը և այլք: