ՌԴ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտությունը


13:50 , 23 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Հարավային Կովկասի հարցերով Ժնևյան բանավեճերի նախագահի պաշտոնակատար Լևենտ Բիլմանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ԼՂ հակամարտությունը. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և խաղաղության ու անվտանգության ընդհանուր հարցեր: