Ադրբեջանական ամսագիրը Պուտինին «Տարվա մարդ» է ճանաչել


13:10 , 23 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում տպագրվող «Պատմական անձինք» ամսագրի խմբագրակազմի կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել. հայտնում է  minval.az կայքը: Ամսագիրը պատրաստում է հատուկ համար, որն ամբողջությամբ նվիրված կլինի Պուտինի գործունեությանը:

Ամսագրի գլխավոր խմբագիր Հալիլ Ղարահմեդովն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատում ռուս-ադրբեջանական ներկայիս փոխհարաբերությունները և Պուտինի դերը դրանցում: