«Ժողովուրդ». Այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը. Մոդեստ Կոլերով


09:40 , 23 հունվար, 2018

«Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայ­տում է արել՝ պնդելով, որ այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ սա հստակ է, Ռուսաստանն այսպիսի ազդակներ ստացել է ՀՀ-ից: «Եթե Սերժ Սարգսյանը չհամա­ձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանությունից հեռանալուն, ինչին հավատալ ես չեմ կարող»: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նա­խագահին, Կոլերովը հայտարարել է. «Սա արդեն կարևոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձևական ֆունկցիաներ են տրված: ՌԴ-ի համար լրիվ միևնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձևական է: Նրա դերը զրոյական է»: Կոլերովն անդրադարձել է նաև գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով «Նրան որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երևանում: Պաշտոնական դեմ­քերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: