«Հրապարակ». Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել ԱԳՆ-ում. Արմեն Սարգսյանն իր թեկնածուն ունի


09:02 , 23 հունվար, 2018

«Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն Արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։ Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։ Մեր տեղեկություններով՝ դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով եղել է ՀՀ դեսպանը Լեհաստանում, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2011-ից զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։ Ինքը՝ Արմեն Սարգսյանը, իր թեկնածուն ունի՝ ՄԲ-ում փոխդեսպան կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, որին ուզում է ժառանգություն թողնել իր պաշտոնը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: