Հրդեհ՝ Երևանյան փողոցի 2-հարկանի տան շոգեբաղնիքում


07:00 , 23 հունվար, 2018

Operativ.am -ը գրում է

Հունվարի 22-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:22-ին, մարվել՝ 20:57-ին: Մասամբ այրվել են շոգեբաղնիքի պատը (մոտ 2 քմ) և առաստաղը (մոտ 2 քմ):