Այս լողավազանը գտնվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկում. այն տարբերվում է իր թափանցիկ հատակով և դրախտային տեսարանով


08:30 , 23 հունվար, 2018

Բալիում կառուցվել է անկրկնելի ապակե լողավազան: Այն ունի 150 մետր բարձրություն և թափանցիկ, ապակե հատակ:

The Edge Resort հյուրանոցը, որ գտնվում է Ուլվատուի անկյուններում, համարվում է նման ինքնատիպ, էկզոտիկ վայրերից միակը:

Հյուրանոցն ունի մի քանի շքեղ առանձնատուն, յուրահատուկ սպասարկում, շքեղ, բարձրակարգ ռեստորաններ ու բարեր և աշխարհի լավագույն լողավազանը:

Այս դրախտային վայրը մեծ համբավ է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ մեկ գիշերն արժի 950 դոլար: