Հանրահայտ Coca-cola-ն այլևս չի գիրացնի. գազավորված ըմպելիքին համային ու դիետիկ հեղաշրջում է սպասում


07:30 , 23 հունվար, 2018

Coca-cola-ն նախազգուշացնում է համային հեղափոխության մասին: Շուտով այն կունենա ոչ միայն շաքարը փոխարինող ըմպելիք՝ հին ու բարի համով, այլև համային նոր տեսակներ՝ Feisty Cherry՝ բալի, Blood Orange՝ նարնջի, Ginger Lime՝ կոճապղպեղի և լայմի, Twisted Mango՝ անկրկնելի մանգոյի համով:

Տեղեկացնում են նաև, որ, բացի խոստումնալից համային տեսականուց, մասնակի կփոփոխվի նաև թիթեղյա տարայի ձևը, իսկ ահա շաքարի փոխարեն քաղցրություն տվող բաղադրիչ մասը նույնը կմնա: Գազավորված հանրահայտ ըմպելիքի երկրպագուները երևի շատ կուրախանան այս նորությունն իմանալով: