Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով


23:30 , 22 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Թուրքիան որեւէ երկրի չի խոստացել, որ «Զեյթունի շյուղ» գործողությունը սահմանափակվելու է միայն Աֆրինով: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը:

Բոզդագը նաեւ հայտնել է, որ գործողությունների դեռ ամենասկզբում Թուրքիան զգուշացրել է պատերազմի փուլի մեկնարկի մասին, ոևպեսզի մաքրեն սիրիական Աֆրին քաղաքը քրդական ահաբեչական խմբավորումներից:

Բացի այդ, Թուրքիան համաձայն է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ պայմանով, որ վերջինս կդադարեցնի զենք մատակարարել քրդերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։