Գիտնականները հայտարարել են, որ վիրուսների հետ գիտափորձերը կկործանեն մարդկությանը


22:00 , 22 հունվար, 2018

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի վիրուսաբանները եզրակացրել են, որ գիտնականները կարող են «գերվիրուս» ստեղծել, որը մարդկության համար վտանգավոր կլինի։ Գիտնականների մտավախության համար հիմք է հանդիսացել կանադացի գիտնականների ստեղծած վիրուսը, որը վաղուց անհետացած էր համարվում։

Արդեն շուտով գիտնականները կարող է ծաղիկ հիվանդության վիրուսը վերաստեղծել, որը չեզոքացնելու համար ներկայումս չկան էֆեկտիվ հակավիրուսային միջոցներ։

Գոյություն ունեցող հակավիրուսային դեղերը համաճարակի դեպքում չեն օգնի. ծաղիկի վիրուսի կառուցվածքը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել գենետիկ մուտացիաների արդյունքում։ Գիտնականները նշում են, որ հակավիրուսային դեղամիջոցները, որոնք պահվում են հիվանդության վերահսկողության կենտրոններում, այդ դեպքում պարզապես պետք է դեն նետել և դեղերի մշակումը սկսել զրոյից։