Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև ընթացող բախումները կարող են նոր հնարավորություններ բացել քրդական այլ շարժումների համար


16:55 , 22 հունվար, 2018
Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև ընթացող ռազմական բախումները կարող են նոր հնարավորություններ բացել մերձավորարևելյան տարածաշրջանի քրդական այլ շարժումների համար ևս։ Մասնավորապես այս համատեքստում կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ Իրաքյան Քուրդիստանի շուրջ, որտեղ ներքաղաքական, անկախացման գործընթացի ուղղությամբ խմորումները վերջին շրջանում անցել են որոշակի հանդարտեցման փուլ։ Սա լավ հնարավորություն է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության համար՝ փորձելու իր շուրջը մոբիլիզացնել ներքաղաքական ուժերը և ներկայանալու ամուր ճակատով։