Միլիոնատերը տուն կնվիրի նրան, ով խնդրի... բայց մի պայմանով


08:00 , 22 հունվար, 2018

Միգուցե հեքիաթ թվա, բայց միլիոնատեր Մարկո Ռոբինսոնն իրականում խոստացել է բնակարան գնել նրան, ով իրեն կխնդրի այդ մասին: Բայց դրա համար նա մի պայման է սահմանել․ այդ մարդն իրոք պետք է անկարողունակ լինի բնակարան գնելու: Նա այդ քայլով ուզում է օրինակ դառնալ մյուս հարուստների համար, որպեսզի նրանք ևս օգնեն աղքատ մարդկանց:

Նա այդ մտքին է հանգել, քանի որ ինքը շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում ապրել աղքատության մեջ, փողոցում, գլխին տանիք չունենալով: Բայց ուժեղ լինելը, համառությունը և համբերությունը նրան օգնել են հաջողության հասնել, և հիմա միլիոնատերն իր պարտքն է համարում օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: