Երկրպագուները ցնցվել են Իրինա Շեյքի՝ անճաշակ գիշերազգեստի նմանվող հագուստից և հարձակվել նրա վրա


05:00 , 22 հունվար, 2018

Իրինա Շեյքը, ինչպես հայտնի է, վերջերս դուստր ունեցավ: Հիմա նա դեկրետի մեջ է և խնամում է փոքրիկին: Բայց նա, իհարկե, միշտ ուշադրություն է գրավել ոչ միայն իր գեղեցիկ արտաքինով, այլ նաև յուրահատուկ ոճով:

Այդ պատճառով ոչ ոքի աչքից չի վրիպում, երբ մոդելը բացթողում է անում: Երկրպագուները ջերմ խոսքերի փոխարեն երիտասարդ մայրիկին սկսեցին քննադատել նրա արտաքինի համար: Նրանք տհաճ մեկնաբանություններ են արել հատկապես մոդելի հագուստի վերաբերյալ: Նրան քննադատել են գիշերազգեստի նմանվող հագուստի համար և անվանել անճաշակ: Մոդելը դեռևս չի մեկնաբանել իրարանցումը: