Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ


17:00 , 21 հունվար, 2018

Սերժ Սարգսյանը երեկ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվությանմիջոցների հետ կապի վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական գործառույթների իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։