Մխիթարյանը ջերմ ընդունելության է արժանացել Լոնդոնում


15:20 , 21 հունվար, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն Լոնդոնում է, որտեղ ժամեր անց պայմանագիր կկնքեի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Մխիթարյանը Անգլիայի մայրաքաղաք է ժամանել բարձր տրամադրությամբ և արժանացել ջերմ ընդունելության։