Արթիկում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի


13:00 , 21 հունվար, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, այսօր՝ հունվարի 21-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Իսկ ՀՀ ԱԻՆ լրատավական ծառայության փոխանցմամբ, դժվարանցանելի է նաւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: