Ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին


12:20 , 21 հունվար, 2018

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արզումանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։