Նախագահի նոր ինստիտուտը պահանջում է բանիմաց, փորձառու և աշխարհահայությանն ընկալելի նախագահ


18:20 , 20 հունվար, 2018
Հաշվի առնելով հայկական ներքաղաքական փոփոխությունները, համաձայն որոնց՝ մեր երկիրն անցում է կատարում խորհրդարանական համակարգին, նախագահի պաշտոնն այսուհետ պետք է ունենա բարձր ներկայացուցչական բնույթ: Չթերագնահատելով փոփոխված լիազորություններով նախագահի պաշտոնն ու պետական ապարատում դերակատարությունը՝ նախագահը պետք է լինի գրագետ, փորձառու, ծանրակշիռ մեկն, ով ճանաչելի և իր պաշտոնում ընկալելի կլինի նաև աշխարհի հայության համար և ոչ միայն...