Հայտնի է Քիմ Քարդաշյանի նորածին դստեր անունը


14:40 , 20 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը երրորդ երեխայի համար անուն են ընտրել։ Հայտնի զույգը որոշել է իրենց նորածին դստերն անվանել Չիկագո։ Այդ մասին Քիմը հայտարարել է իր թվիթերյան էջում։

Նշենք, որ Չիկագոն Քանյե Ուեսթի ծննդավայրն է:

Հունվարի 16-ին հաղորդվել էր, որ Քարդաշյանը և Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել: