«Ժամանակ». Սևան ազգային պարկի ղեկավարությունը ձախողել է ձկնորսության արգելքի ապահովումը. ազգային պարկում կլինեն կադրային տեղաշարժեր


11:10 , 20 հունվար, 2018

«ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել է Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր: Բանն այն է, որ դեկտեմբերի վեր­ջից մինչև հունվարի 15-ն արգելված էր Սևանում որս կատարելը, սակայն այդ ընթացքում ոչ մի­այն առավոտյան «ծով» դուրս եկող նավակների պակաս չի նկատվել, այլև ձկան գնի արհեստա­կան բարձրացումը մեծացրել է պահանջարկը, ինչը հանգեցրել է որսի ծավալների աճի: Վտանգ կա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում հատկապես սիգ տեսակի ձկան պաշարները կա­րող են հասնել կրիտիկական կետի»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում