«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թիմակիցները գործարք են առաջարկում կառավարությունը քննադատողներին


11:00 , 20 հունվար, 2018
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, որոնք հանդես են գալիս Կարեն Կարապետյանի գործունեության քննադատությամբ:
 
Այդ հանդիպումների ժամանակ հնչում են տարբեր առաջարկներ, որ եթե առաջիկա երկու ամիսներին՝ մինչև ապրիլ, դադարեցնեն կառավարության հասցեին որևէ քննադատություն հնչեցնել, ապա դրա դիմաց պատրաստ են որոշակի հարկային արտոնություններ տրամադրել կամ օժանդակել այլ հարցերում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: