Մորուքը միշտ առնականության նշան է եղել, չնայած մեր օրերում այն ավելի շատ նորաձևություն է համարվում: Կան կանայք, ում այնքան էլ դուր չի գալիս մորուքը, բայց փաստ է, որ այն զգալիորեն փոխում է տղամարդկանց արտաիքնը:
Մորուքի մասին կան այնպիսի փաստեր, որոնք բոլորը չէ, որ գիտեն:
Քիմիական մասը, որ պատասխանատու է խիտ մորուքի աճի համար, կոչվում է դիգիդրոտեստոստերոն՝ տեստոստերոնի վիոակտիվ ձև: Եթե խիտ մորուք եք ուզում, համոզվեք, որ այն ձեր օրգանիզմում բավականաչափ է:
Մորուքից վախը կոչվում է պոգոնոֆոբիա: Այն պաշտոնապես ճանաչված ֆոբիա է:
2004-2014 թվականներին մորուքի տարածված լինելն աճել է 600%-ով:
Մորուքի կապը առնականության հետ հիպստերների պատճառով չէ, որ հիմա նեղ տաբատներով զբոսնում են և մորուքի արանքից սմուզի խմում: Նախապատմանական տղամարդիկ մորուք են պահել, որպեսզի տաքացնեն դեմքը և պաշտպանեն այն քերծվածքներից:
Հին քաղաքակրթություններում մորուքը համարվում էր տղամարդկանց պատվի նշան և նրանց սափրում էին՝ պատվազրկելու դեպքում:
Ալեքսանդր Մակեդոնացին համարում էր մորուքը թույլ տեղ, որից պատերազմի ժամանակ կարելի էր քաշքշել և հրամայեց զինվորներին սափրվել:
Ըստ հարցումների՝ կանայք մորուքավոր տղամարդկանց մի քիչ ավելի գրավիչ են համարում սափրվածներից:
Ըստ ուսումնասիրությունների՝ կանայք նախընտրությունը տալիս են լուրջ հարաբերություննեի դեպքում՝ մորուքով տղամարդկանց, իսկ ժամանակավոր հաճույքների դեպքում՝ անմորուք տղաների:
Forbes-ի ամենահարուստ տղամարդկանց 90%-ը նույնիսկ թեթևակի մազածածկույթ չունի դեմքի վրա:
Գիտնականներն ասում են, որ իրենց կեսի փնտրտուքների մեջ գտնվող տղամարդիկ ավելի հազվադեպ են սափրվում, իսկ նրանք, ովքեր կողքին ունեն կին և կայուն հարաբերություններ, սկսում են ավելի հաճախ սափրվել: