ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկել


08:00 , 20 հունվար, 2018

Operativ.am -ը գրում է

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը կոչ է արել թուրքական իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը Հրանտ Դինքի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«11 տարի է անցել այն օրից, երբ սպանվեց մեծ գրող և լրագրող Հրանտ Դինքը: Մենք չենք մոռանում: Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը նրա սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: 11 տարի անց պետք է արդարություն հաստատվի», - իր միկրոբլոգում գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրությունում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին նվիրված միջոցառում: