Ընդամենը 40 տարի անց մարդկությունը լիովին կթողնի ծխելը


07:30 , 20 հունվար, 2018

Ծխողները կարող են անհետանալ աշխարհից արդեն 40 տարի անց: Այդ եզրակացությանը հանգել են «Citigroup» -ի մասնագետները, որոնք ուսումնասիրում են ծխելու փաստը տարբեր երկրներում:

Ըստ նրանց՝ վերջին տասնամյակի ընթացքում ծխողների քանակը իջել է 9.4 %-ով ամբողջ աշխարհում:

Ընդամենը մի քանի տարի առաջ նրանց թվաքանակը բավականին գերակշռում էր և այսպիսի ընթացքով 40 տարի անց այլևս չենք հանդիպի ծխողների: Ըստ նրանց այդ դեպքում զարգացած երկրներում 2050 թվականին ծխող մարդ բացարձակ չի լինի: