Գազալցակայանում «Գազել» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա մեկ վիրավոր (Photo)


23:20 , 19 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ Եղվարդի խճուղու գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել։

Պայթել է «ԳազԵԼ» մակնիշի ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկության` վիրավորվել է մեկ մարդ, որը գազալցակայանի աշխատակիցն է։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ԱԻՆ աշխատակիցներ։